Կիլիան Մբապպեն հայտնել է, թե ինչ կաներ եթե երկու օրով անտեսանելի դառնար

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտնել է, թե ինչ կաներ եթե երկու օրով անտեսանելի դառնար։

«Ես երկու օր կանցկացնեի փողոցում, դա միանշանակ է: Սա կարող եմ առանց մտածելու ասել։ Ես հանգիստ կուտեի գարեջրի ռեստորանում, դուրս կգայի մի տեղ, դուրս կգայի ընկերների հետ, հանգիստ խնջույք կանեի, որ ոչ ոք ինձ մոտ չգա։ Հաջորդ առավոտ, գեղեցիկ նախաճաշ արևի տակ, տեռասում, այսքանը: Պարզ բաներ կյանքում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։