Ֆիկայո Տոմորին կարող է կարիերան շարունակել Անգլիական գրանդում

«Միլանի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորին կարող է տեղափոխվել «Արսենալ»: Այս մասին հայտնում է Transfer News Live-ը X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբին անհրաժեշտ է ուժեղացնել կենտրոնական պաշտպանության գոտին։ «Զինագործները» մտադիր են ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 26-ամյա պաշտպանին ձեռք բերելու փորձեր անել։

Թոմորին Լոնդոնի «Չելսի» սան է: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Միլանի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։

Պաշտպանի պայմանագիրը ռոսոներիների հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 40 միլիոն եվրո, ավելի վաղ հաղորդվում էր, որ Տոմորիով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։