Չավի․ «Մեր տնտեսական վիճակը թույլ չի տալիս մտածել նրանց մասին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է համեմատել հարձակվող Կիլիան Մբապպեին և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդին։

«Հոլա՞նդ թե՞ Մբապպե։ Մեր տնտեսական վիճակը թույլ չի տալիս մտածել նրանց մասին։ Ինձ պետք է պլանավորել և կառուցել խաղը՝ ելնելով իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստներից»,- Չավիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

«Բարսան» 41 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։