«Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» կպայքարեն «Ռեալի» ֆուտբոլիստի համար

«Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես և «Չելսին», նպատակ ունի ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Ֆերլան Մենդիին։ Այս մասին հայտնում է All Transfers-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ֆրանսիացի պաշտպանը «Լոս Բլանկոսում» հանդես է գալիս 2019 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 147 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: