Կրիշտիանու Ռոնալդուն առանձնատան է ձեռք բերել «Միլիարդատերերի» կղզում

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առանձնատան է ձեռք բերել Դուբայի Ջումեյրա Բեյ կղզում, հայտնում է Record.pt-ը՝ Bloomberg Linea-ին հղումով։

Առայժմ հայտնի չեն ոչ ֆուտբոլիստի կողմից գնված առանձնատան բնութագրերը, ոչ էլ դրա ճշգրիտ արժեքը։ Սակայն ենթադրվում է, որ գինը մի քանի տասնյակ միլիոն եվրո է։

Ջումեյրա Բեյը հայտնի է նաև որպես «Միլիարդատերերի կղզի»։ Այն ստացել է այս անվանումը, քանի որ այնտեղ շատ հարուստներ են ապրում։ Կղզին առաջարկում է շքեղ բնակելի տների լայն տեսականի, որոնք նայում են Դուբայի երկնքին:

2022 թվականի դեկտեմբերին Ռոնալդուն դարձավ «Ալ-Նասրի» ֆուտբոլիստ։ Ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 38 գոլի հեղինակ։

38-ամյա պորտուգալացին «Ոսկե Գնդակի» հնգակի դափնեկիր է, ինչպես նաև հինգ անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի, Եվրոպայի և Ազգերի Լիգայի տիտղոսները։