Մադրիդի «Ռեալը» ընտրություն է կատարել Էրլինգ Հոլանդի և Կիլիան Մբապպեի միջև

Մադրիդի «Ռեալը» կարող է մերժել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը՝ հօգուտ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի, հայտնում է MadeinFoot-ը։

Աղբյուրի համաձայն՝ նորվեգացու շրջապատը սերտ կապի մեջ է իսպանական ակումբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանելու համար: Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալի» որոշում կայացնողները ցանկանում են պայմանագիր կնքել Մբապպեի հետ։

Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին և որոշում կայացնելու վերջնաժամկետ սահմանել՝ հունվարի կեսը։

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա փարիզցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 22 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։