Դիոգո Ժոտա․ «Եթե ճիշտ եմ հիշում, երկու տարի առաջ մենք այս առաջադրանքը լավ կատարեցինք»

«Լիվերպուլի» հարձակվող Դիոգո Ժոտան խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի հեռանալու մասին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում, որը կանցկացվի հունվարի 13-ից փետրվարի 11-ը։

«Եթե ճիշտ եմ հիշում, երկու տարի առաջ մենք այս առաջադրանքը լավ կատարեցինք։ Բայց դա միշտ դժվար է, քանի որ թիմը սովոր է Սալահին աջ եզրում, և մենք գիտենք, թե ինչ վտանգ է նա ներկայացնում մրցակցի համար։ Նրա միայն ներկայությունը բավական է, երբեմն նույնիսկ գնդակին դիպչելու կարիք չունի։

Մենք դա հիմա չենք ունենա, դա հաստատ է, ուստի պետք է հարմարվել: Մյուս կողմից, ես գիտեմ, որ մեր թիմում բավական խաղացողներ ունենք, որպեսզի ծածկենք նրա բացակայությունը։ Հուսով եմ, որ այդպես կստացվի»,- Ժոտայի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։