Bild․ Ջեյդոն Սանչոն կտեղափոխվի Գերմանիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն վարձավճարով կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա», հայտնում է Bild-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանակցությունների վերջին փուլում են։ Կողմերին մնում է միայն համաձայնեցնել գործարքի վերջնական մանրամասները։ Դրանից հետո 23-ամյա անգլիացին պայմանագիր կկնքի դորտմունդցիների հետ։

Սանչոն արդեն խաղացել է «Բորուսիայում» 2017-ից 2021 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին Պրեմիեր Լիգայում 3 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և արդյունավետ չի գործել։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։