Կազեմիրոն ցանկանում է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոյի գործակալը բանակցում է իր ֆուտբոլիստի՝ Սաուդյան Արաբիայից «Ալ-Նասր» տեղափոխության շուրջ, հայտնում է լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա բրազիլացու ներկայացուցիչն ինքն է ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել «Ալ Նասրին»: Բացի այդ, կիսապաշտպանի համար հավակնում է «Ալ-Ահլին»:

Կազեմիրոն անցած ամառվանից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում»: Ընթացիկ մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։