«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար են Յոզուա Կիմմիխին ձեռք բերելու համար

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» առաջատար են Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխին ձեռք բերելու համար պայքարում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին»: 2024 թվականի ամռանը ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենցիների հետ կավարտվի։

Այս մրցաշրջանում 28-ամյա Կիմմիխը Բունդեսլիգայում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Բավարիան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ մեկ խաղ պակասով առաջատար «Բայերին» զիջելով 4 միավորով։