Կիմ Մին Ջեն ճանաչվել է Հարավային Կորեայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն ճանաչվել է Հարավային Կորեայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

«Անցած մրցաշրջանում երկրպագուները աջակցում էին մեզ օր ու գիշեր: Այժմ մեզ առջեւում Ասիայի գավաթն է, թիմը լավ է պատրաստված ու լավ խաղ կցուցադրի, իսկ ես շնորհակալ կլինեմ ձեր աջակցության համար»,- Կիմ Մին Ջեի խոսքերն է մեջբերում Հարավային Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Նախկինում «Թոթենհեմի» հարձակվող Սոնը հինգ տարի անընդմեջ ճանաչվել էր Հարավային Կորեայի լավագույն խաղացող։

Կիմ Մին Ջեն «Բավարիա» է տեղափոխվել «Նապոլիից» անցած ամառ: Այս մրցաշրջանում պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։