Կիլիան Մբապպեն դարձավ ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկ գոլի հեղինակ է դարձել 2023 թվականի Ֆրանսիայի Սուպերգավաթի «Թուլուզի» դեմ խաղում (2-0)։

Այժմ 25-ամյա ֆրանսիացին տնային հանդիպումներում փարիզցիների կազմում խփել է 111 գոլ։ Ըստ Opta-ի, նա դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն «Պարկ դե Պրենսում»՝ առաջ անցնելով Էդինսոն Կավանիից, ով 110 տնային գոլ է խփել ՊՍԺ-ի կազմում։

Մբապպեն ՊՍԺ-ում է խաղում 2017 թվականից։ Բոլոր մրցաշարերում նա անցկացրել է 283 հանդիպում, 234 գոլ և 100 արդյունավետ փոխանցում կատարել։