Ջեյդոն Սանչոն կարող է վերադառնալ Գերմանիա

Դորտմունդի «Բորուսիան» քննարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի վերադարձի տարբերակները, հայտնում է Sky Sport Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը կարող է 23-ամյա անգլիացուն վարձակալել 3,5 միլիոն եվրոյով։ Այս գումարը ներառում է վարձավճար և փոխհատուցում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացողի աշխատավարձի մի մասի համար։

Սեպտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց Սանչոյի՝ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո հեռացնելու մասին գլխավոր թիմի հետ մարզվելուց։ Հաղորդվում էր, որ մարզիչը պատրաստ է խաղացողին բազա վերադարձնել միայն այն դեպքում, եթե Սանչոն ներողություն խնդրի նրանից և թիմից։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին Պրեմիեր Լիգայում 3 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և արդյունավետ չի գործել։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։