Աարոն Վան-Բիսական կմնա «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական կշարունակի հանդես գալ մանչեսթերյան ակումբում։ Ղեկավարությունն ակտիվացրել է պայմանագրի երկարաձգումը։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն այժմ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։ Միաժամանակ, ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել բարելավված պայմաններով։ Ներկայումս Վան-Բիսական վաստակում է շաբաթական 90 հազար ֆունտ:

Այս մրցաշրջանում պաշտպանը Պրեմիեր լիգայի 11 հանդիպման է մասնակցել և 1 գոլային փոխանցում կատարել։