Կառլո Անչելոտտի․ «Նման խաղեր կան, որտեղ մեկ դրվագը կարող է առավելություն տալ»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 19-րդ տուրի խաղում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0)։

«Նման խաղեր կան, որտեղ մեկ դրվագը կարող է առավելություն տալ: Մենք խաղացինք մի թիմի դեմ, որը շատ լավ էր պաշտպանվում։

Մեզ պակասում էր մի փոքր թարմություն և ճշգրտություն խաղադաշտի վերջին երրորդում, բայց հմտորեն խաղարկված դիպուկ հարվածի շնորհիվ կարողացանք հաղթել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։