ՊՍԺ-ն վստահ է, որ Կիլիան Մբապպեն կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ

ՊՍԺ-ի ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված Կիլիան Մբապպեի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում, հայտնում է L’Équipe-ը։

Ակումբի ղեկավարները վստահ են, որ ֆրանսիացին կերկարաձգի պայմանագիրն առանց հետագա լուրջ բանակցությունների՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը: Նշվում է, որ այս նպատակին հասնելու համար փարիզեցիներին կպահանջվի միայն մի քանի մանրուք կարգավորել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» արդեն սկսել է Մբապպեի հետ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը։

Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։