Մեյսոն Գրինվուդը՝ իսպանական գրանդի թիրախում

«Խետաֆեի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես հայտնում է The Sun-ը, կատալոնական ակումբը պատրաստվում է 22-ամյա անգլիացու համար «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել 46 միլիոն եվրո, որին պատրաստ են 10 համարը տալ մարզաշապիկին՝ ապացուցելու իրենց մտադրությունների լրջությունը։

Բոլոր մրցաշարերում «Խետաֆեի» 15 խաղում Գրինվուդը դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։