Արտեմ Դովբիկը կարող է կարիերան շարունակել լոնդոնյան գրանդում

«Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկը կարող է կարիերան շարունակել «Չելսիում», հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն սկաուտներ է ուղարկել Իսպանիա՝ 26-ամյա հարձակվողի ելույթը դիտելու համար և տպավորված է եղել ֆուտբոլիստի պրոֆիլով։

Նշվում է, որ արգենտինացի մասնագետը Դովբիկին տեսնում է իդեալական թեկնածու Նիկոլաս Ջեքսոնի հետ «Չելսիի» գլխավոր կենտրոնական հարձակվողի դերում մրցելու համար։

Այս մրցաշրջանում Դովբիկը «Ժիրոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։