Իտալական գրանդը ցանկանում է գնել Կալվին Ֆիլիպսին

«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսին վարձավճարով ձեռք բերելու համար, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան թիմը ծրագրում է 28-ամյա անգլիացուն վարձակալել՝ գնելու տարբերակով։ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո գնման կետը պարտադիր լինի։

Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։