Յոզուա Կիմմիխը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է AS-ը։

Նշվում է, որ գերմանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ակումբները մտադիր են Կիմմիխի հետ պայմանագիր կնքել միայն այն բանից հետո, երբ նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվի 2025 թվականին։