Սիմոնե Ինձագի․ «Մենք գիտեինք, թե ինչ խաղ է մեզ սպասվում»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Ջենոայի» հետ ոչ-ոքին (1:1) Ա Սերիայի 18-րդ տուրի արտագնա խաղում.

«Մենք գիտեինք, թե ինչ խաղ է մեզ սպասվում: «Ջենոան» գտնվում է գերազանց ֆիզիկական և մտավոր մարզավիճակում, հանդիպումը բարդ ստացվեց։

Իհարկե, մենք ցանկանում էինք հաղթել, բայց ելքը որոշվում է մանրամասներով։ Ողջ մրցաշրջանի ընթացքում մենք երբեք չենք զիջել շարային դրվագներից հետո, այսօր այս սերիան ավարտվեց:

Երկրորդ խաղակեսում մենք ինչ-որ լավ բան արեցինք, բայց դա բավարար չէր։ Մրցակիցը լավ խաղաց ու արժանի էր ոչ-ոքիի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: