Կիլիան Մբապպեն ասել է, թե ինչն է իր համար ավելի կարևոր Աշխարհի առաջնությունում հաղթելուց

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է իր բարեգործական հիմնադրամի մասին՝ Inspired by KM։ Ֆուտբոլիստի հիմնադրամը նպատակ ունի օգնել անապահով ընտանիքների երեխաներին։

«Սա իմ հպարտության ամենամեծ աղբյուրն է, ֆուտբոլը և կյանքը միասին վերցրած, քանի որ դա ինձ համար շատ բան է նշանակում: Աշխարհի գավաթում հաղթելուց ավելին է այն։ Այո, քանի որ դա ավելի կարևոր է և շատ ավելի շատ բան է փոխում, քան Աշխարհի առաջնությունը: Աշխարհի առաջնությունն այնքան էլ չփոխեց իմ կյանքը, բայց այս հիմնադրամը փոխեց»,- Մբապպեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրենյեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Այս մրցաշրջանում Կիլիան Մբապպեն փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Միաժամանակ Կիլիանը մինչև 2024 թվականի ամառ պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, որը մեկ տարով երկարաձգելու տարբերակ ունի։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։