Հայտնի է, թե «Ասթոն Վիլան» որքան գումարի դիմաց է պատրաստ վաճառել Դուգլաս Լուիսին

«Ասթոն Վիլան» գին է սահմանել կիսապաշտպան Դուգլաս Լուիսի համար։ Անգլիական թիմը պատրաստ կլինի վաճառել բրազիլացուն 70-80 մլն եվրոյով, այս մասին X սոցիալական ցանցում (նախկին Twitter) հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային «Բարսելոնայի», «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրության մասին։

25-ամյա Լուիսը բրազիլական «Վասկո դա Գամա» ակումբի շրջանավարտ է։ Ֆուտբոլիստը «Ասթոն Վիլա» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» 2019 թվականի հուլիսին։ Իր կարիերայի ընթացքում Դուգլասը հասցրել է հանդես գալ նաև իսպանական «Ժիրոնայում»։