«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է ուժեղացնել կիսապաշտպանությունը՝ «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Ալեշ Գարսիային գնելով, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին Twitch հարթակի հեռարձակման ժամանակ հայտնել է լրագրող Ժերար Ռոմերոն։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ուղիներ է փնտրում ֆուտբոլիստի պայմանագրում նշված 20 միլիոն եվրոյի դիմաց վճարելու համար: «Բլաուգրանաները» դիտարկում են իրենց ֆոուտբոլիստներին գործարքի մեջ ներառելու այս գինը նվազեցնելու համար: Հաղորդվում է նաև, որ «Ժիրոնան» չի պատրաստվում նվազեցնել գումարը, թեև հետաքրքրված է Բարսայի մի քանի ֆուտբոլիստներով։

26-ամյա Գարսիան դարձել է «Ժիրոնայի» հիմնական ֆուտբոլստը 2021 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում իսպանացին մասնակցել է Լա Լիգայի 18 հանդիպման, որոնցում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։