«Ի՞նչ եմ ես այստեղ անում». Խամես Ռոդրիգեսը՝ «Բավարիայում» իր կարիերայի մասին

Բրազիլական «Սան Պաուլոյում» հանդես եկող 32-ամյա կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կիսվել է Գերմանիայում կյանքի հիշողություններով, որտեղ հանդես է եկել Մյունխենի «Բավարիայում»։

«Այնտեղ շատ ցուրտ է։ Գերմանացիները նույնպես սառը մարդիկ են, չնայած «Բավարիայում» ինձ ուղղակի ֆանտաստիկ էին վերաբերվում։ Այնտեղ ուղղակի ցուրտ է: Եղել են օրեր, երբ ես աշխատանքի էի գալիս առավոտյան ժամը իննին՝ սառցե ցրտին և ինքս ինձ հարցնում. «Ի՞նչ եմ ես իրականում անում այստեղ»: – Խամեսի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն։

Կոլումբացի ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է եկել Մադրիդի «Ռեալից» վարձավճարով 2017 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հուլիսը: Ընդհանուր առմամբ Ռոդրիգեսը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 67 հանդիպման, որոնցում դարձել է 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։