«Բարսելոնայի» ղեկավարությունը Ռոբերտ Լևանդովսկուն հայտնել է, որ նա ոչ մի արտոնություն չունի թիմում

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարները հասկացրել են թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ինչպես նաև թիմի մնացած խաղացողներին, որ նրանցից ոչ ոք թիմում արտոնյալ կարգավիճակ չունի, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնայի» ղեկավարությունը լեհ ֆուտբոլիստին ակնարկել է, որ եթե նա ցուցադրի նույն խաղամակարդակը, ինչպես ցույց էր տվել մրցաշրջանի առաջին հատվածում, կարող է վաճառվել: Սակայն ընդգծվում է, որ կատալոնական ակումբի ղեկավարներն ու թիմի գլխավոր մարզիչ Չավին կարծում են, որ 35-ամյա ֆուտբոլիստը ամանորյա արձակուրդից հետո կկարողանա խաղային մարզավիճակ ձեռք բերել ու բարելավել իր ելույթը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։