Transfermarkt․ Աշխարհի ամենաթանկ 10 կիսապաշտպանները

Transfermarkt-ը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ կիսապաշտպանների վարկանիշային աղյուսակը։

Ցուցակի առաջին տեղը մեծ տարբերությամբ զբաղեցնում է Մադրիդի «Ռեալի» խաղացող Ջուդ Բելինգհեմը՝ 180 մլն եվրո։ Երկրորդ տեղում Ջամալ Մուսիալան է Մյունխենի «Բավարիայից», երրորդում՝ Դեկլան Ռայսը, ով հանդես է գալիս «Արսենալում» (երկու խաղացողների արժեքը 110 միլիոն եվրո է):

Աշխարհի ամենաթանկ 10 կիսապաշտպանները ըստ Transfermarkt-ի.

1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ, 180 մլն եվրո);

2. Ջամալ Մուսիալա (Բավարիա, 110 մլն եվրո);

3. Դեկլան Ռայս (Արսենալ, 110 մլն եվրո);

4. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի, 110 մլն եվրո);

5. Ֆլորիան Վիրց (Բայեր, 100 մլն եվրո);

6. Ֆեդերիկո Վալվերդե (Ռեալ Մադրիդ, 100 մլն եվրո);

7. Գավի (Բարսելոնա, 90 մլն եվրո);

8. Պեդրի (Բարսելոնա, 90 մլն եվրո);

9. Էդուարդո Կամավինգա (Ռեալ Մադրիդ, 90 մլն եվրո);

10. Մոյսես Կայսեդո (Չելսի, 90 մլն եվրո)։

20-ամյա Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից» 103 միլիոն եվրոյի դիմաց։ Մադրիդյան ակումբի կազմում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։