Դիեգո Լոպեսը հայտարարեց կարիերան ավարտելու մասին

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը 42 տարեկանում հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Իսպանացի դարպասապահի վերջին ակումբը եղել է «Ռայո Վալյեկանոն»: Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվել է այս տարվա հուլիսի սկզբին։ Կողմերը որոշել են չերկարաձգել համագործակցությունը։

Իր ողջ կարիերայի ընթացքում Լոպեսը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են «Ռեալը», «Միլանը», «Վիլյառեալը», «Սևիլիան» և «Էսպանյոլը»: Մադրիդյան ակումբի հետ դարպասապահը հաղթել է Չեմպիոնների Լիգան, Լա Լիգան և Իսպանիայի գավաթը։