Լաուտարո Մարտինեսը և Վիկտոր Օսիմհենը՝ լոնդոնյան գրանդի ուշադրության կենտրոնում

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը «Չելսիի» ուշադրության կենտրոնում են, հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի քանի տրանսֆեր իրականացնել։ Լոնդոնյան ակումբի հետաքրքրությունների թվում են հարձակվողներ Օսիմհենն ու Մարտինեսը, ինչպես նաև «Ասթոն Վիլայի» պաշտպան Մեթ Քեշը, ում «արիստոկրատները» տեսնում են Ռիս Ջեյմսին փոխարինող։

«Չելսին» 19 խաղից 25 միավորով 10-րդ տեղում է Պրեմիեր Լիգայում։

Այս մրցաշրջանում 24-ամյա Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 26-ամյա Մարտինեսը Ա Սերիայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։