Transfermarkt. Աշխարհի 10 ամենաթանկ դարպասապահները

Transfermarkt-ը հրապարակել է աշխարհի ամենաթանկ դարպասապահների վարկանիշային աղյուսակը՝ խաղացողների տրանսֆերային արժեքի թարմացումների հիման վրա։

Ցուցակը գլխավորում են «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան և «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանը։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Կոշտան «Պորտուի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, բաց է թողել 21 գնդակ և հինգ անգամ անառիկ պահել դարպասը։ 28-ամյա Մանյանը իտալական ակումբի կազմում անցկացրած 20 խաղում 26 բաց թողած գնդակ ունի։ 7 անգամ նա անառիկ է պահել իր դարպասը։

Աշխարհի 10 ամենաթանկ դարպասապահներն ըստ Transfermarkt-ի.

1. Դիոգու Կոշտա (Պորտու, 45 մլն եվրո);

2. Մայք Մանյան (Միլան, 45 մլն եվրո);

3. Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ, 40 մլն եվրո);

4. Գրեգոր Կոբել (Բորուսիա Դորտմունդ, 40 մլն եվրո);

5. Անդրե Օնանա (Մանչեսթեր Յունայթեդ, 40 մլն եվրո);

6. Էդերսոն (Մանչեսթեր Սիթի, 40 մլն եվրո);

7. Դավիդ Ռայա (Արսենալ, 35 մլն եվրո);

8. Յան Օբլակ (Ատլետիկո Մադրիդ, 35 մլն եվրո);

9. Մարկ-Անդրե տեր Շտեգեն (Բարսելոնա, 35 մլն եվրո);

10. Տիբո Կուրտուա (Ռեալ Մադրիդ, 35 մլն եվրո)։