Կլեման Լենգլեն կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեով, ով վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», հայտնում է Sky Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալական ակումբն արդեն դիմել է կատալոնացիներին այն հարցով, թե հնարավո՞ր է վաղաժամ խզել վարձակալության պայմանագիրը՝ ձմռանը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։

«Միլանը» ձգտում է ուժեղացնել պաշտպանությունը երեք հիմնական պաշտպանների՝ Ֆիկայո Տոմորիի, Մալիկ Ցշոուի և Պիեռ Կալուլուի վնասվածքների պատճառով

2023/24 մրցաշրջանում Լենգլեն «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 7 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։ Transfermarkt.com-ը 28-ամյա ֆրանսիացուն գնահատում է 8 միլիոն եվրո։