Նեյմարը սեփական նավով նավարկություն է կազմակերպել Բրազիլիայի ջրերում

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը սեփական նավով նավարկություն է կազմակերպել Բրազիլիայի ջրերում, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ին նավը մեկնել է Ռիո դե Ժանեյրո։ Միջոցառումը կտևի 3 օր, որից հետո կվերադառնա։

MSC Preziosa-ում ընդհանուր առմամբ ներկա է 3500 մարդ: Նավն ունի խանութներ, կազինո, բոուլինգի սրահ, կինոյի և երեկույթների սենյակներ, կենդանի ներկայացումներ և համերգներ, ջրաշխարհ և բազմաթիվ գաստրոնոմիական հաստատություններ։ Նեյմարը նավի վրա է իր ողջ ընտանիքի հետ:

Տոմսի արժեքը տատանվում է 1-ից 6 հազար եվրոյի սահմաններում։

Նեյմարն այժմ բացակայում է մենիսկի վնասվածքի պատճառով: Նա բացակայում է մինչև 2024 թվականի օգոստոսը։