Լա Լիգայի երեք ակումբներ ցանկանում են գնել Կառլոս Սոլերին

«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Կառլոս Սոլերը շարունակում է հետաքրքրվել Լա Լիգայի ներկայացուցիչների կողմից։ 26-ամյա խաղացողը դժգոհ է թիմում իր դիրքից, և այդ պատճառով դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանում հեռանալու հնարավորությունը։

Լրագրող Սեբաստիան Դենիսի կարծիքով՝ Սոլերի հետ պատրաստ են պայմանագիր կնքել «Վիլյառեալը», «Բետիսը» և «Սևիլիան»։ ՊՍԺ-ն դեռևս մտադիր չէ հունվարին բաց թողնել կիսապաշտպանին։

Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ։