Հայտնի է, թե որքան գումար է առաջարկում «Բավարիան» Ռաֆայել Վարանի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, մյունխենյան ակումբը հույս ունի հաղթել Մադրիդի «Ռեալին» 30-ամյա ֆրանսիացու համար պայքարում։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական գրանդը մտադիր է «կարմիր սատանաներին» Վարանի համար առաջարկել գրեթե 20 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Վարանը մասնակցել է 15 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն եվրո։