Պեդրիի վնասվածքը կարող է սպասվածից ավելի լուրջ լինել

«Բարսելոնայի» կիսապաշպան Պեդրին վնասվածք է ստացել մարզման ժամանակ, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել «Ալմերիայի» դեմ վերջերս կայացած հանդիպմանը։ Ենթադրվում էր, որ 21-ամյա խաղացողը հասանելի կլինի հունվարի սկզբին, սակայն վնասվածքը կարող է ավելի լուրջ լինել։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, իսպանացին ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչը «Օսասունայի» դեմ, որը կկայանա հունվարի 11-ին։

Այս մրցաշրջանում Պեդրին մասնակցել է «Բարսելոնայի» 11 հանդիպման, դառնալով՝ մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։