«Շախտյորի» պաշտպան Նիկոլայ Մատվիենկոն կարող է տեղափոխվել իտալական թոփ ակումբ

Ուկրաինական «Շախտյորի» պաշտպան Նիկոլայ Մատվիենկոն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», հայտնում է Calcio Now-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» հունվարին կանի հնարավոր ամեն ինչ պաշտպանական գիծն ուժեղացնելու համար։ Մարզական տնօրենն ու սկաուտական ​​ծառայության ղեկավարն արդեն նշել են Մատվիենկոյին որպես խաղացողի, ով կարող է օգնել լուծելու այս խնդիրը։

Իտալական ակումբը պաշտպանի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Մատվիենկոն «Շախտյորում» է հանդես գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։