«Բավարիան» մշակում է Ռաֆայել Վարանի հնարավոր տրանսֆերի մանրամասները

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռաֆայել Վարանը «Բավարիա» տեղափոխվելու հնարավորություն ունի։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենցիները մշակում են հնարավոր տրանսֆերի մանրամասները։ Հունվարին գերմանական ակումբը կարող է կոնկրետ առաջարկով դիմել «կարմիր սատանաների» ղեկավարությանը։

Վարանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում պաշտպանը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։