Ռիս Ջեյմսը միայն մեկ պայմանով կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Մադրիդյան ակումբը շատ է ցանկանում այս խաղացողին տեսնել իր շարքերում, սակայն լոնդոնցիները նրան շատ բարձր են գնահատում, հաղորդում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսին» պատրաստ կլինի դիտարկել Ռիս Ջեյմսի «Ռեալ» հնարավոր տեղափոխվելը, եթե գործարքում ներառվի մադրիդյան թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

Նշվում է, որ ակումբների միջև բանակցային գործընթացը հեշտ չի լինելու։