Միկել Արտետան դժգոհել է անձնակազմի պակասից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Վեսթ Հեմի» դեմ դերբիից առաջ դժգոհել է անձնակազմի պակասից։

«Մեզ համար դժվար է։ Մենք իսկապես չունենք բավարար խաղացողներ: Կան դիրքեր, որտեղ մենք վերջին շաբաթներին դժվարություններ ենք ապրել։

Հուսով եմ, որ մենք կկարողանանք խաղացողներին վերադարձնել լավ մարզավիճակ: Եթե ​​կարողանանք ուժեղացնել կազմը, պատրաստ կլինենք դա անել»,- մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։