Բերնարդու Սիլվա․ «Երբ ես փոքր էի, ինձ շատ ոգեշնչում էր Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան»»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոստովանել է, որ համակրում էր «Բարսելոնային», երբ այն գլխավորում էր Պեպ Գվարդիոլան։

«Երբ ես փոքր էի, ինձ շատ ոգեշնչում էր Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնան»: Այդ ժամանակ ես երազում էի խաղալ այսպիսի ֆուտբոլ»,- ասել է 29-ամյա պորտուգալացին A Bola-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին խոսակցություններն ակտիվորեն կապում էին Սիլվային «Բարսելոնա» տեղափոխվելու հետ, սակայն ֆուտբոլիստը մնաց «Մանչեսթեր Սիթիում»՝ երկարաձգելով պայմանագիրն ակումբի հետ։