«Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել Կառլո Անչելոտտիի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։ Դա պետք է տեղի ունենա 2024 թվականի հունվարի սկզբին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անչելոտտին հաջորդ ամառ կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։ Ըստ AS-ի՝ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հիացած է իտալացու աշխատանքով և ցանկանում է հանդիպել Անչելոտտիի հետ մինչև հունվարի 10-ը՝ քննարկելու համագործակցության շարունակականությունը:

Աղբյուրի համաձայն՝ Անչելոտտին նույնպես պատրաստ է մնալ և շարունակել աշխատանքը 2024/25 մրցաշրջանում։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 10-ին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։