Ժորժինյոն` մադրիդյան թիմի ուշադրության կենտրոնում

Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է կենտրոնական կիսապաշտպան ձեռք բերել։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, «Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն հայտնվել է մադրիդցիների ուշադրության կենտրոնում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, ուստի նա կարող է Իսպանիա տեղափոխվել անվճար։

Ընթացիկ մրցաշրջանում Ժորժինյոն «Արսենալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում։ Դրանցում կիսապաշտպանը մեկ գոլ է խփել։