«Յուվենտուսը» համալրում կունենա

Չեռնոգորիայի հավաքականի կիսապաշտպան Բուդուկնոստ Վասիլիե Աջիչը կարիերան կշարունակի «Յուվենտուսում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Նշվում է, որ «Յուվեն» համաձայնեցրել է 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 5,5 մլն եվրոյի դիմաց։ Պայմանագիրը կկնքվի մինչև 2028 թվականը։

«Յուվենտուս» տեղափոխվելուց հետո Աջիչը կվերադառնա «Բուդունոստ» և վարձավճարով կավարտի 2023/24 մրցաշրջանը։ Չեռնոգորական ակումբը կստանա նաև ապագա վաճառքի 20%-ը: