Պեպ Գվարդիոլան հայտնել է Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի վնասվածքի մասին։ Նորվեգացին ԱՊԼ-ի 19-րդ տուրի՝ «Էվերթոնի» դեմ հանդիպման հայտացուցակում չի եղել։

«Նա դեռ թիմի հետ չէ: Նա իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ ոչ մի մարզում չի անցկացրել մեզ հետ: Հուսով եմ՝ կարող է խաղադաշտ վերադառնալ հունվարին»,- Գվարդիոլային է մեջբերում Football.london-ը։

Քանի որ Հոլանդը այլևս չի խաղա 2023 թվականին, անցած տարվա լավագույն ռմբարկուն դարձավ «Ալ Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։