«Բարսելոնան» որոշել է ամռանը վաճառել իր ֆուտբոլիստին

«Բարսելոնան» որոշել է ամռանը վաճառել իր կենտրոնական պաշտպան Էրիգ Գարսիային։

Sport-ի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մտադիր է մեծ գումարներ վաստակել ֆուտբոլիստի վաճառքից, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ժիրոնայում»։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Գարսիան լավ հանդես եկավ «Ժիրոնայի» կազմում։ Այս առումով «Բարսելոնան» կարծում է, որ ֆուտբոլիստի արժեքը զգալիորեն կբարձրանա առաջիկա ամռանը։

Այս մրցաշրջանում Գարսիան Իսպանիայի առաջնության 15 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։