Պաշտոնական․ Էդուարդո Տեյշեյրան հեռացել է «Ուրարտուից»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրան երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը։

Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։

Էդուարդոն մեր թիմի կազմում ընդհանուր առմամբ 12 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

«Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ունեցած ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում», – ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ։