Դավիդ դե Խեան կարող է տեղափոխվել «Նյուքասլ»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է դառնալ «Նյուքասլի» ֆուտբոլիստ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակների» ղեկավարությունը որոշել է մոտ ժամանակներս պայմանագիր առաջարկել 33-ամյա իսպանացուն։ Այս պահին ֆուտբոլիստն առանց ակումբի է։

2022/2023 մրցաշրջանում Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 58 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մանկունիանցիների հետ ավարտվում էր այս տարվա հունիսի վերջին։ Կողմերը որոշել են չերկարաձգել պայմանագիրը։