Կիլիան Մբապպեն չի երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ «Ռեալ» տեղափոխվելու համար

Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ում պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է հունիսին, չի ծրագրում երկարաձգել այն, հայտնում է El Chiringuito-ն։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա հարձակվողը դիտարկում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորությունը, և գործարքը կարող է կնքվել արդեն 2024 թվականին։

Այս մրցաշրջանում Մբապպեն փարիզցիների կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միաժամանակ Մբապպեն մինչև 2024 թվականի ամառ պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ, որը մեկ տարով երկարաձգելու տարբերակ ունի։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 180 միլիոն եվրո։