Անդրե Օնանան հրավիրվել է Կամերունի հավաքական

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան հրավիրվել է Կամերունի հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։Այս մասին հայտնում է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի հունվարի 13-ից փետրվարի 11-ը Կոտ դ’Իվուարում։ Այսպիսով, «կարմիր սատանաները» գրեթե մեկ ամիս չեն կարողանա հույս դնել իրենց հիմնական դարպասապահի վրա։

Մանկունիանցիների դարպասում, ամենայն հավանականությամբ, իր տեղը կզբաղեցնի դարպասապահ Ալթայ Բայինդիրը։ Այս պահին թուրքը ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Յունայթեդի» կազմում։

Օնանան անցած ամառ 50,2 միլիոն եվրոյի դիմաց «Ինտերից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», այս մրցաշրջանում դարպասապահը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 41 գոլ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։