Կրիշտիանու Ռոնալդուն այդ ցուցանիշով հավասարվեց Լիոնել Մեսսիին

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ալ-Իթիհադի» դեմ խաղում (5-2)։

Այսպիսով, 38-ամյա պորտուգալացին դուբլով անցկացրեց 157-րդ հանդիպումն ու հավասարվեց «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին (157)։

Ռոնալդուն իր 53-րդ գոլը խփեց նաև 2023 թվականին և ռմբարկուների ցուցակում շրջանցեց Հարի Քեյնին ու Կիլիան Մբապպեին։

Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում խփել է 23 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։